Լրահոս
Քաղաքական
13:38
12.02.24
115

«Ահավոր տհաճ բան, ահավոր ծանր բան». Փաշինյանը «հանցանքի» մասին է խոսել

Վախ չէ, մտավախություն ունի Հայաստանի վարչապետը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարող է 3-րդ պատերազմը լինել: Բրիտանական Տելեգրաֆի հետ զրույցում է նա ոչ ուղիղ այդպիսի միտք հայտնել: Փաշինյանը հույս ունի, որ Ալիևը վերընտրվելուց հետո կդադարեցնի հայ-ադրբեջանական բանակցությունները բոյկոտելը:

Այս հարցարույցի նախօրեին Հայաստանի ղեկավարը Արագածոտնի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստ է անցկացրել, որի ընթացքում այսօրվա իրավիճակը համեմատել է ականապատ դաշտի հետ:

Փրկվելու միայն մեկ ելք կա, ըստ նրա, ու ինքը որպես առաջնորդ պարտավոր է այդ մասին զգուշացնել ժողովրդին:

Փաշինյանը պնդում է՝ իրենց հանցանքը ոչ թե այն է եղել, ինչի համար իրենց մեղադրում են, այլ այն, որ իրենք տարիներ շարունակ չեն հասկացել, որ հայ ժողովուրդը խաղաղություն է ուզում: