Լրահոս
Տարածաշրջան
22:38
14.06.24
191

Ադրբեջանը շտապում է և «ցույց է տալիս» սահմանազատման հաջորդ հասցեն. նոր ագրեսիայի սպառնալիք

Ավելի վաղ տարածած հաղորդագրությամբ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը, թե այսօր՝ ժամը 07:15-ի սահմանում, հայկական զինուժը կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Վերջին երկու օրում արդեն երրորդ անգամ է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում Բաքվին: Փորձագետների կարծիքով՝ ադրբեջանցիները կեղծ տեղեկություններով փորձում են հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության աճի ֆոն ստեղծել՝ շտապեցնելու Հայաստանի իշխանությանը՝ դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար: Իսկ ՔՊ-ականները հակադարձում են՝ չի կարող Ադրբեջանն ագրեսիայի համար հիմքեր ստեղծել: