Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:00
06.02.25
204

Ադրբեջանը դատի է տալիս Ռուսաստանին՝ հատուկ նպատակով. Բաքվի «հաթաթան»՝ Մոսկվային

Ադրբեջանական օդանավի կործանման համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար Ադրբեջանը ոտքը գազի ոտնակից չի հանում: Միջազգային դատարան դիմելու համար փաստեր ու ապացույցներ է հավաքում Բաքուն:

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները շարունակում են այնքան սրվել, որ Ադրբեջանը պաշտոնական ծանուցմամբ Դաշնությանը տեղեկացրել է՝ դադարեցնում է իր տարածքում «ՌՈՍՍՈՏՐՈՒԴՆԻՉԵՍՏՎՈ» գործակալության աշխատանքը՝ այն որակելով հետախուզական գործունեությամբ զբաղվող կառույց: