-
Քաղաքական
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յուսեֆ Ռաջիին՝ Լիբանանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
22:1208.02.25 -
Միջազգային
Պետք է ավարտել այս հիմար պատերազմը. Թրամփ-Պուտին բախտորոշ հանդիպման օրը մոտ է
21:5008.02.25 -
Քաղաքական
Ոսկեպարում սահմանազատման նոր փուլն սկսվե՞լ է. տագնապալի լուրեր են հասնում Տավուշից
21:3108.02.25 -
Հասարակական
Ընդամենը 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը երեք ֆոկուս է անում․ Հրանտ Ավետիսյան
20:4208.02.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ավելի վտանգավոր է դառնում Բաքվի դատական ռումբը. որքա՞ն հեռու կգնա Ալիևը
20:3008.02.25 -
Քաղաքական
Հովիկ Աղազարյանը նախագահ է ընտրվել, որ Փաշինյանն էլ չդառնա վարչապետ. ՄԱՍԿ-ի դեմքն ու դերը
20:2308.02.25 -
Մշակույթ
Անհայտ հայ նկարչի «Սուրբ Սարգիս» կտավը կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահում
20:1208.02.25 -
Քաղաքական
«Վտանգավոր կանգառ»՝ Քաթարում. ի՞նչն է պահել Աննա Հակոբյանին արաբական այդ երկրում
19:5108.02.25 -
Քաղաքական
Հայկական «ՀԿ-ների» հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան
19:1908.02.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Փաշինյանի դեմ են դուրս գալիս ՄԱՍԿ-ով. մերժվածները կուսակցություն ստեղծեցին
18:3008.02.25 -
Միջազգային
Երազանքների հայելի՝ Սեուլի գեղեցկության սրահում. երևակայության հետ՝ դեմ առ դեմ
16:1508.02.25 -
Հասարակական
Զորավարժություններ, էներգետիկ և պաշտպանական ծրագրեր տարածաշրջանում, իսկ Երևանում՝ իհարկե փառատոն․ Հակոբյան
15:4108.02.25 -
Քաղաքական
ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանով
15:0908.02.25 -
Հասարակական
Ստեփանավանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի. ԱՆ
14:0008.02.25 -
Իրավական
Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ
13:4708.02.25 -
Հասարակական
Տուն են գնել և զրկվել պետական աջակցությունից. արցախցի ընտանիքը մենակ է մնացել ծանր հիշողության հետ
13:3408.02.25
Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր․ լրանում է Բաքվի ջարդերի 35-րդ տարելիցը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ․
1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին և մեկ շաբաթ շարունակվեցին քաղաքի հայ բնակչության՝ նախօրոք ծրագրված ու կազմակերպված ջարդերը։ Ադրբեջանական ջարդարար ամբոխը՝ կառավարության խրախուսմամբ ու թողտվությամբ, նախապես ճշտված հասցեներով հարձակվեց հայերի վրա։ Ծեծի ենթարկվեցին, կողոպտվեցին ու սպանվեցին հարյուրավոր հայեր։
Ջարդերի ժամանակ սպանված հայերի հստակ թիվը հայտնի չէ, սակայն այն հասնում է մի քանի հարյուրի։ Բաքվում, որտեղ 1988 թվականի դրությամբ ապրում էր ավելի քան 200 հազար հայ, 1990 թվականի ջարդերից հետո այլևս հայ չմնաց։
1990 թվականի հունվարի 13-19-ը[1] Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած և տեղահանություն, որի ընթացքում «Ադրբեջանի Ժողովրդական ճակատ» (Ժողճակատ) կուսակցությունն ու իշխանության մարմինները գործում էին համատեղ։
Հունվարի 13-ի Բաքվի բազմահազարանոց հանրահավաքից հետո ցուցարարները, «Եթե ուզենք, հայերի գլուխներից երկրորդ Արարատ կսարքենք», «Հայե՛ր, դու՛րս», «Մահ հայերին[2]» հակահայկական կարգախոսներ վանկարկելով, ներխուժեցին հայերի բնակարաններ, խանութներ, աշխատավայրեր։ Ականատեսների վկայություններով՝ ամբոխը բնակիչներին պատշգամբներից ներքև էր շպրտում, ողջ-ողջ այրում, աղջիկներին և կանանց բռնաբարում, խոշտանգում, մասնատում և տանջամահ էր անում։ «Ես տեսա, թե ինչպես 9-րդ հարկից մի կնոջ ցած նետեցին»,- հետագայում վկայելու էր ադրբեջանցի հայտնի քաղփախստական և քաղաքագետ Արիֆ Յունուսովը։
«Ես անձամբ վկա էի, երբ երկաթուղային կայարանից ոչ հեռու սպանեցին երկու հայի։ Հավաքված ամբոխը նրանց վրա բենզին լցրեց և այրեց, իսկ երկու հարյուր մետր հեռվում Նասիմի շրջանի միլիցիայի բաժանմունքն էր, որտեղ կային ներքին զորքերի 400-500 զինվորներ, որոնք մեքենայով, մոտ 20 մետր հեռավորությամբ, անցան այդ ածխացած դիակների մոտով։ Ոչ ոք փորձ չարեց ցրել ամբոխը»,- օրեր անց պիտի ասեր Ժողճակատի առաջնորդներից Էթիբար Մամեդովը։
Ջարդերի արդեն երրորդ օրը՝ 1990 թվականի հունվարի 15-ի համարում «Լոս Անջելես Թայմս»-ը գրում է․ «Տղամարդիկ, կանայք և երեխաներ, ինչպես երիտասարդներ, այնպես էլ ծերեր, ենթարկվում էին հարձակման և հաճախ սպանվում հայ լինելու պատճառով: Ադրբեջանում հայ լինելը մահվան դատավճիռ էր»։
Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով մինչ օրս ստույգ չէ Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի թիվը:
այ փախստականները Բաքվի նավահանգստում նավ են նստում. լուսանկարը՝ Դմիտրի Սոկոլովի, ՏԱՍՍ
«Նրանք (խմբ․՝ հայերը) տարհանվեցին Բաքվից 1990 թվականի հունվարին՝ իրենց դեմ ծրագրված ջարդերից հետո»[3],- հետագայում ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ (2002 թվականի փետրվարի 12) փաստելու էր Փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը։
ԽՍՀՄ ղեկավարությունը որևէ քայլ չձեռնարկեց Բաքվի հայ բնակչությանը պաշտպանելու համար։ Բաքվում արտակարգ դրություն հայտարարվեց միայն հունվարի 19-ին, երբ իրական վտանգ էր սպառնում Ադրբեջանում խորհրդային իշխանության գոյությանը։
1990 թվականի Բաքվի հայկական ջարդերն իրենց դաժանությամբ ոչնչով չէին զիջում 1988 թվականի սումգայիթյան ոճրագործությանը։ Խաղաղ բնակչության դեմ հանցագործությունները կրկնվեցին նաև Արցախում՝ 2023 թվականին։ Քաղաքակիրթ ներկայացող Բաքվի ձեռագիրը նույնն էր և՛ 20-րդ դարասկզբին, և՛ 20-րդ դարավերջին, և՛ 21-րդ դարում։
-
20:42 08.02.25 Ընդամենը 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը երեք ֆոկուս է անում․ Հրանտ Ավետիսյան Կարդալ ավելին
-
16:39 08.02.25 Ավելի քան 300 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսն անցնելուն Կարդալ ավելին
-
16:27 08.02.25 «Ժոնգ Թոնգ» և ՄԱՆ ավտոբուսներում տեղադրված GPS սարքերը թույլ են տալիս իրական ժամանակում հետևել դրանց տեղաշարժին. Երևանի քաղաքապետարան Կարդալ ավելին
-
15:57 08.02.25 Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Կարդալ ավելին