Լրահոս
Քաղաքական
22:14
02.04.24
126

Ադրբեջանին դատի տալ, Տավուշի գյուղերը պահել Հայաստանում. իրավական մեծ վեճ՝ Ալիևի ու Փաշինյանի հետ

Եթե Տավուշի 4 գյուղերը հանձնենք Ադրբեջանին, Ոսկեպարում կրկնվելու են 90-ականների մարդկանց առևանգումներն ու տների թալանը: Ոսկեպարցիները առնվազն 40 դեպք են հիշում, երբ խորհրդային քարտեզներով տեղ-տեղ ադրբեջանական դարձած Հայաստանի ճանապարհներից ադրբեջանցիները առևանգում էին Հայաստանի քաղաքացիներին: 33 տարի առաջ նաև թալանվել, ավերվել ու պայթեցվել է Ոսկեպարի մի ամբողջ թաղամաս, իսկ գյուղը գրեթե մշտապես ենթարկվել է գնդակոծության ու հրետակոծության: