Լրահոս
Քաղաքական
20:53
14.03.25
151

Ադրբեջանի արածը խարան է ՄԱԿ-ի համար. Բաքվին պատժելու պահանջով ակցիա՝ Երևանում

 

Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների՝ այսօր ակցիա էր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ: Ավելի քան մեկ տասնյակ հասարակական, քաղաքական ուժեր պահանջել են ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այցելել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և մասնակցել նրանց նկատմամբ իրականացվող դատավարություններին: