Լրահոս
Իրավական
21:15
06.02.25
163

Ադրբեջանական դատական շոուի 3-րդ ակտը. Բաքուն ժամանակ չի տալիս հայ գերիներին

Ադրբեջանում այսօր Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարների գործով երրորդ դատական լսումն է եղել: Ադրբեջանական լրատվամիջոցները սուղ տեղեկություններ են հայտնում Ռուբեն Վարդանյանի ու արցախցի մյուս պաշտոնյաների դատավարության մասին: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում: