Լրահոս
Տարածաշրջան
15:25
19.06.25
95

Աբբաս Արաղչին կմեկնի Թուրքիա

Img default alt hy

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կմասնակցի հունիսի 21-22-ը Ստամբուլում կայանալիք «Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների 51-րդ հատուկ նիստին:  

Թուրքական Cumhuriyet-ը հայտնում է, որ նիստի օրակարգի հիմնական թեման կլինի Իսրայելի կողմից Իրանի վրա վերջին շրջանում իրականացվող հարձակումները։ 

Տեղեկության համաձայն՝ նիստի ընթացքում բացման ելույթ կունենա Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ իսլամական աշխարհին կոչ անելով միավորվել տարածաշրջանը անկայունացնող գործողությունների դեմ։  

Նիստի ընթացքում ելույթ կունենա նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։