-
Քաղաքական
Գեղամ Ստեփանյանն Ավստրալիայում բարձրաձայնել է արցախցիների իրավունքների մասին
23:5030.04.25 -
Միջազգային
Կարմիր հրապարակը՝ Զելենսկիի թիրախում. ռուս-ուկրաինական թեժ ռազմաճակատում ԱՄՆ-ը հանձնվում է
23:3030.04.25 -
Քաղաքական
Ծանր որոշում են կայացրել արցախցիները. եթե կառավարությունը խաբի, մեծ հանրահավաք են անելու
22:1730.04.25 -
Հասարակական
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
21:4730.04.25 -
Քաղաքական
Դաժան հարձակում և խայտառակ փորձեր՝ արդարացնելու ծեծը. ամոթալի օր՝ Նոր Նորքի թաղապետարանում
21:3530.04.25 -
Քաղաքական
Միայն իշխանափոխությամբ է հնարավոր մաքրվել այս համատարած քաոսից ու ախտից․ Լիլիթ Գալստյան
21:1330.04.25 -
Քաղաքական
Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան
20:4530.04.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հարցաքննել են Նոր Նորքի թաղապետին. դաժան ծեծն արդարացնելու խայտառակ փորձեր
20:3030.04.25 -
Սոցիալական
Թուրքիայից ներխուժած վնասատուները ոչնչացնում են հայկական բերքը. առեղծված՝ Երասխահունում
20:1230.04.25 -
Քաղաքական
Արցախի հարցը մնում է չլուծված, ավելին՝ գոյաբանական նշանակության հայ ժողովրդի համար․ Մետաքսե Հակոբյան
20:0130.04.25 -
Տնտեսական
Փաշինյանի կնոջ հետ ընթրում են խոշոր բիզնեսմենները, փոքրերը զրկվում են հացից
19:4730.04.25 -
Հասարակական
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն առաջիկա օրերին այլ գրաֆիկով կաշխատի
18:5830.04.25 -
Հայլուր
Հայլուր 18։30 Արյան զեղում է ստացել թաղապետարանում ծեծված Չախոյանը. ձերբակալվածներ կան
18:3030.04.25 -
Հասարակական
Վերջին 5 տարում Հայաստանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության 61 դեպք
18:0630.04.25 -
Միջազգային
Թրամփն ուզում է Հռոմի պապ դառնալ. կրակ՝ Եմենի վրա, Գազան գրավելու փորձ և ուկրաինական հիասթափություն
17:5430.04.25 -
Միջազգային
Ահեղ պատերազմի են պատրաստվում Քաշմիրում. Հնդկաստան-Պակիստան մեծ լարվածություն
16:3630.04.25
8,000 դոլար ապօրինի վարձատրության և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառք տալու դիմաց թույլատրվել է կենդանիների խմբաքանակի ապօրինի արտահանումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես՝ 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած հերթական այցի ընթացքում ՍԱՏՄ երկու գլխավոր տեսուչները խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց նախաձեռնած տնտեսվարողի մոտ հայտնաբերել են էական բացթողումներ ու խախտումներ, որոնք չարձանագրելու դիմաց նրանից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ նշված տեսուչներից մեկի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք, որի հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար տնտեսվարողը դիմել է ՍԱՏՄ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող իր ծանոթին: Վերջինս պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրության դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը: Արդյունքում՝ տնտեսվարողը հիշյալ անձի ակտիվ միջամտությամբ կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբաքանակը՝ նույն օրը նրան տալով պահանջված գումարը:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ կաշառք ստացած ՍԱՏՄ տեսուչներին, նրանց կաշառք տված տնտեսվարողին և 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստացած անձին: Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
19:18 30.04.25 Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են Կարդալ ավելին
-
17:19 30.04.25 Աշտարակում հայտնաբերվել է 190 գրամից ավելի մարիխուանա (տեսանյութ) Կարդալ ավելին
-
17:06 30.04.25 ՄԻՊ հանձնարարությամբ խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանի հետ Կարդալ ավելին
-
15:39 30.04.25 Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտարարություն է տարածել Կարդալ ավելին