Լրահոս
Աշխարհ
21:15
30.03.24
865

400-ից ավելի միգրանտ կարտաքսվի Սանկտ-Պետերբուրգից

Img default alt hy

Վարչական իրավախախտումներ կատարած 400-ից ավելի միգրանտ կարտաքսվի Սանկտ- Պետերբուրգից, հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով դատական իշխանություններին։ 

Նշվում է, որ միայն մարտի 25-ից 29-ը Պետերբուրգի շրջանային դաատարաններ միգրացիոն օրենսդրության խախտման փաստերով 584 գործ է մուտքագրվել, որոնցից 515-ը արդեն իսկ քննվել է։

Դատարանների որոշումներով՝ 418 միգրանտի կարտաքսեն Ռուսաստանից, ևս 48-ը պետք է վարչական տուգանք մուծեն և ինքնակամ լքեն երկիրը՝ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ 5 օրվա ընթացքում։