Լրահոս
Հասարակական
19:00
03.12.24
135

«Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ կան վիրավորներ

Img default alt hy

Դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Գ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դեպի Իջևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ 55-ամյա Էդուարդ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։