-
Քաղաքական
Ե՛վ Մոսկվայում, և՛ Կիևում սթափ գնահատել ու վերլուծել են իրավիճակը. քաղաքագետ
23:5806.02.25 -
Քաղաքական
Ի՞նչ է նշանակում գործնականում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը. Սաղաթելյան
23:1506.02.25 -
Քաղաքական
Փող չի բերում «Կրթությունը». 27-ամյա թերթը փակում են, ուսուցիչների ատեստավորման ծրագիրը՝ նույնպե՞ս
23:0006.02.25 -
Միջազգային
Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ
22:3006.02.25 -
Քաղաքական
Զանգեզուրի հարցը Իրանը համարում է իր անվտանգության հարց. նոր ազդակներ՝ Թեհրանից
22:1506.02.25 -
Հասարակական
Եղանակային պայմաններից ելնելով՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության
22:0006.02.25 -
Հասարակական
Հաշվեհարդարի սպառնալիքներ՝ ԶՊՄԿ-ո՞ւմ. աշխատավորական ընդվզում և հանցագործության մասին հաղորդումներ
21:4506.02.25 -
Իրավական
ՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել
21:3506.02.25 -
Քաղաքական
Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրեն
21:3006.02.25 -
Հասարակական
«Կգնաս, ձեր տան տղամարդու վրա մունաթ կգաս». 15 համարի երթուղայինի վարորդը կանգնել ու հրաժարվում է վարել
21:0506.02.25 -
Միջազգային
Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար
20:4506.02.25 -
Հայլուր
Հայլուր 20։30 Հայաստանն ու Իրանը ստրատեգիական փաստաթուղթ են մշակում. Թեհրանի նոր ուղերձները
20:3006.02.25 -
Աշխարհ
Տղամարդը թալանել է ոսկերչական խանութը և երեք օր թաքնվել օդափոխության համակարգում
20:1506.02.25 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանը դատի է տալիս Ռուսաստանին՝ հատուկ նպատակով. Բաքվի «հաթաթան»՝ Մոսկվային
20:0006.02.25 -
Իրավական
Սպանություն՝ մեքենան արագ քշելու շուրջ ծագած վեճի պատճառով. Մերձավանի արյունոտ «ռազբորկան»
19:3006.02.25 -
Իրավական
ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի
19:1506.02.25 -
Քաղաքական
Քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը գնացել է ԱԺ․ ՔՊ-ականները բացատրություն են ուզել․ ArmLur
19:0506.02.25 -
Արտաքին քաղաքականություն
Զախարովան հրաժարվել է մեկնաբանել Փաշինյանի՝ ԱՄՆ այցի շուրջ ադրբեջանցի լրագրողի հարցը
18:4506.02.25 -
Միջազգային
Ֆրանսիական կործանիչներ և սկանդալային հայտարարություններ.Կիևում համոզված են՝ Պուտինը կշարունակի կռվել
18:1006.02.25 -
Քաղաքական
Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ․ Yerkir.am
18:0006.02.25 -
Քաղաքական
21,3 մլն դրամի պայմանագիր․ պետգնման մրցույթում հաղթել է Սուրեն Պապիկյանի ազգականը․ «Հետք»
17:3006.02.25
2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էականորեն ավելի ցածր կլինի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։
Այսպես՝
- Տնտեսական ակտիվության աճի տեմպը տարվա ընթացքում դրսևորել է դանդաղման միտում՝ հիմնականում պայմանավորված նախորդ տարիների բարձր տնտեսական աճ ապահովող գործոնների չեզոքացմամբ։ Նախորդ տարվա աճ ապահովող գործոնների (դեպի ՀՀ մարդկանց և կապիտալի ներհոսքը, արտահանման աճը և այլն) դրական ազդեցություններն ապահովել են բարձր տնտեսական աճ 2024թ. տարեսկզբին, սակայն աճն աստիճանաբար դանդաղել է նշված գործոնների ազդեցությունների չեզոքացմանը զուգահեռ։ Արդյունքում 2024թ. ՏԱՑ-ը կազմել է 8.0%՝ լինելով նախորդ տարվա ՏԱՑ-ից շուրջ 1.8 տոկոսային կետով ցածր։ Սակայն 2024թ. ՏԱՑ-ի և ՀՆԱ-ի իրական աճի միջև տարբերությունն ավելի մեծ է եղել, ինչը նշանակում է, որ 2024թ. տնտեսական աճը 2023թ. աճի համեմատ էականորեն ավելի ցածր կլինի։
- 2024թ. տնտեսության կառուցվածքը շարունակել է վատթարանալ։ Ամփոփելով 2024թ. տնտեսական ցուցանիշները` կարելի է նկատել, որ աճի հիմնական շարժիչ ուժերը եղել են առևտուրը (հիմնականում վերաարտահանման որոշ մասի արտացոլման հետևանքով) և ծառայությունները (հիմնականում ֆինանսական ոլորտում)։ Դա նշանակում է, որ վերոհիշյալ ճյուղերի տեսակարար կշիռը ՀՀ տնտեսության կառուցվածքում աճել է, մինչդեռ արդյունաբերության (առանց ոսկերչական գործունեության) և գյուղատնտեսության կշիռները նվազել են։ Ստացվում է, որ տնտեսությունն ավելի շատ կախվածություն է ձեռք բերել ժամանակավոր գործոններով մղվող աճից, մինչդեռ երկարաժամկետ աճի համար կարևոր գործունեության տեսակների դերը նվազել է։
- Արդյունաբերության, ինչպես նաև արտահանման կառուցվածքում նույնպես տեղի են ունեցել բացասական տեղաշարժեր։ Արդյունաբերության կառուցվածքում 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով (դեկտեմբեր ամսվա տվյալները դեռևս չեն հրապարակվել) սննդամթերքի, խմիչքի և հագուստի արտադրության տեսակարար կշիռները (որոնք պատմականորեն կարևոր դեր են ունեցել ՀՀ մշակող արդյունաբերության համար) նվազել են՝ ընդհանուր շուրջ 1.9 տոկոսային կետով, մինչդեռ հիմնական մետաղների արտադրության (հիմնականում ոսկերչական ապրանքների վերաարտահանումն է) կշիռը նույն ժամանակահատվածում էականորեն աճել է 7.1 տոկոսային կետով։ Նման իրավիճակ է նաև արտահանման կառուցվածքում։
- Տնտեսական ակտիվության և բնակչության եկամուտների համեստ աճերի պայմաններում 2024թ. էականորեն բարձր տեմպով աճել են վարկերի ծավալները։ Հիպոթեքային և սպառողական վարկերը աճել են համապատասխանաբար 32.9% և 33.0%-ով։ Հաշվի առնելով բնակչության եկամուտների աճը (մասնավորապես՝ անվանական աշխատավարձերի ընդամենը 6.4% աճը և արտերկրից դրամական փոխանցումների ծավալի նվազումը)` վարկերի նման արագությամբ աճը ռիսկեր է պարունակում։
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով:
-
10:45 06.02.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին
-
22:19 05.02.25 Սպառնում են տուգանել քաղաքացիներին, եթե չհայտարարագրեն եկամուտները Կարդալ ավելին
-
20:44 05.02.25 Տնտեսական աճի արտաքին գործոնն էապես նվազում է․ Թադևոս Ավետիսյան Կարդալ ավելին
-
18:23 05.02.25 Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Կարդալ ավելին