Լրահոս
Քաղաքական
17:45
02.04.24
79

2016-ին հայը հաղթեց, 2020-ին՝ պարտվեց, քանի որ վարչապետը լայվով «փուռը տվեց» մեր ազգի հաղթանակները. Շարմազանով

Img default alt hy

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «2016-ի ապրիլին Ալիևի պլանը տապալվեց։ Մեր բանակը արժանի դաս տվեց թշնամուն, իսկ Ալիևը պատերազմից հետո ասաց, որ «փակ դռների հետևում Ադրբեջանին ճնշում են ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ 

2016-ի ապրիլին հայը հաղթեց և՛ մարտի դաշտում, և՛ բանակցային սեղանին (Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները վկա): Հաղթեցինք նաև, քանի որ երկիրը տեր ուներ՝ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյան։ Իսկ 2020-ին էլ խայտառակ պարտվեցինք, քանի որ թե՛ բանակը, թե՛ երկիրը անտեր էին… լայվով վարչապետը «փուռը տվեց» մեր ազգի հաղթանակները։

Հ.Գ. Միևնույն ժողովուրդը, նայած ով է նրան առաջնորդում, կարող է և՛ հրաշագործություններ անել, և՛ խայտառակորեն ծնկի գալ թշնամու առջև»։