Լրահոս
Սպորտ
17:10
12.08.24
180

12-ամյա Գաբրիելա Հարությունյանը կպայքարի շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

Img default alt hy

12-ամյա Գաբրիելա Հարությունյանը պատրաստվում է իր սպորտային կարիերայի ամենակարևոր մրցաշարերից մեկին՝ շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։

Գաբրիելան 2024թ․ Հայաստանի շախմատի Մ12 տարեկան աղջիկների չեմպիոնն է:

Գաբրիելան 5 տարեկանից զբաղվում է շախմատով։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10 և Մ12 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի  Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։

2024թ․ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Գաբրիելան այս տարի Հայաստանը կներկայացնի նաև շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը։